Մահվան ելքով վրաերթ կատարած եւ փախուստի դիմած վարորդը մեղայականով ներկայացել է ոստիկանություն:
Նշենք, որ հուլիսի 8-ին, ժամը 05.00-ից մինչեւ ժամը 08.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երեւան ճանապարհի 48-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 46-ամյա Լյովա Խաչատրյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 16.25-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 54-ամյա Ռուդիկ Ս.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 08.20-ի սահմաններում, «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայով Մարմարաշեն գյուղի հատվածում ինքն է վրաերթի ենթարկել Լյովա Խաչատրյանին եւ դիմել փախուստի:
Կատարվում է նախաքննություն:





























