Հուլիսի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 57 դեպքից բացահայտվել է 51-ը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խարդախության 9 դեպքից` 8-ը, կողոպուտի՝ 4, խուլիգանության՝ 2, յուրացման կամ վատնման` 1 եւ դրամանենգության 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 19 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի՝ 5, գողության 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 41 պատահար. 3 մարդ զոհվել է, 52-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























