Մաքսային միության շուկաներում Հայաստանը եւ նրա արտադրանքն ավելի լավ են ճանաչում, քան՝ Եվրոպայում:  Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողներին հայտնել է  քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:  Ըստ նրա՝ այդ հանգամանքը  Մաքսային միության օգտին է խոսում:  «Հայաստանը նաեւ Մաքսային միության  անդամ կամ դրան միանալ ձգտող երկրների հետ  երկկողմ պայմանագրերի լայն բազա ունի: Այս տրամաբանությամբ Եվրոպական եւ Եվրասիական միությունների միջեւ ընտրություն կատարելու հարցը  ինքնըստինքյան դուրս է գալիս», – հստակեցրել է Մարկարովը: 

Մյուս կողմից, Հայաստանի հետագա եվրաինտեգրման դեպքում Մաքսային միությանն անդամակցելու հարցը կարող է ոչ միայն դժվար, այլեւ անհնար լինել: Բայց այս ուղին Հայաստանին բավական շահավետ պայմաններ է առաջարկում: «Այս տրամաբանությամբ, դուք փորձում եք ձեր տնտեսական եւ սոցիալական վարքը մոտեցնել եվրոպական չափանիշներին, Եվրոպային առավել հասկանալի դարձնել», նշել է Մարկարովը:

Բայց պետք չէ թերագնահատել անվտանգության գործոնը, ընդգծել է նա, քանզի ոչ մի այլ ուժ՝ լինի ՆԱՏՕ-ն, թե որեւէ այլ միություն, Հայաստանին անվտանգության այն երաշխիքն ու տարրերը չի տրամադրի, որն առաջարկում  է Ռուսաստանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am