Չինաստանում ՝ Գուանսի Չժուան ինքնավար շրջանում, վիետնամցի մաքսանենգներից 22 տոննա ժամկետանց հավի միս են առգրավել:
Առգրավված արտադրանքի մեջ եղել են հավի ոտքեր, վզեր եւ քարաճիկներ, որոնց պահպանման ժամկետը սպառվել էր 46 տարի առաջ՝ 1967թ., գրում է The Daily Telegraph-ը:
Ըստ ոստիկանության ներկայացուցչի՝ ժամկետանց հավի միսը բազմիցս մշակվել է քիմիական հավելումներով՝ մանրէնէրը սպանելու եւ սննդամթերքին ապրանքային տեսք տալու համար:
Lenta.ru-ն գրում է, որ վիետնամցիներից առգրավված ապրանքը նախատեսված է եղել չինական շուկայի համար:



























