NEWS.am-ը հատված է ներկայացնում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ «StrategyPage»-ում հրապարակված վերլուծական հոդվածից.

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 19-ամյա հրադադարի շնորհիվ  հնարավոր է եղել Լեռնային Ղարաբաղի տարածքի մոտ  75 տոկոսը մաքրել մոտ  88 հազար ականներից եւ չպայթած այլ զինամթերքից:  Փոքրիկ Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ ականազերծելու համար կպահանջվի եւս մեկ տասնամյակ:

Հայաստանն ու Ադրբեջանը նախկինի պես հակամարտում են Ղարաբաղի համար, որը 4400 քմ-ով ամբողջությամբ հայաբնակ տարածք է:

Ադրբեջանը, որը 95 տոկոսով մահմեդական երկիր է, թեեւ երեք անգամ ավելի շատ բնակչություն ունի  եւ  շատ փող` նավթի շնորհիվ,  բայց հայերն էլ լավ զինվորներ են, եւ վեճը հայտնվել է փակուղում: Սակայն ադրբեջանցիները հիմար չեն եւ պետք է հաշվի առնեն, որ հայերը շատ լավ մարտիկներ են, իսկ Ռուսաստանն  էլ նրանց դաշնակիցն է: Երկու տարի առաջ Հայաստանը համաձայնագիր ստորագրեց Ռուսաստանի հետ` անվտանգության ապահովման  հարցում օգնության մասին:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Ադրբեջանը Իսրայելից եւ Ռուսաստանից ավելի քան 5 մլրդ դոլարի զենքի եւ սպառազինությունների նոր տեսակներ է ձեռք բերել: Պաշտոնապես այդ ամենը նախատեսված է Հայաստանի դեմ հնարավոր կիրառման համար: Սակայն միլիարդները ծախսվում են ռազմածովային սպառազինմանը  եւ հակաօդային պաշտպանությանը, ինչն ավելի շատ Իրանից պաշտպանվելու համար է:

Ադրբեջանը լուրջ ջանքեր է ներդնում ` արդյունավետ բանակ ստեղծելու եւ երկրի տնտեսությունը զարգացնելու համար: Ադրբեջանի պարտությունը լավ պատրաստված, կազմակերպված հայկական զորքերի կողմից, հիմնականում ադրբեջանական կոռուպցիայի եւ երկպառակության հեռտեւանքով էր: Բացի այդ, հայերը դարերից եկեղ ռազմական ավանդույթներ ունեն: Ադրբեջանցիները մեծ ջանքեր են գործադրում` ռազմական հավասարակշռությունը վերականգնելու համար, այստեղից էլ բխում է  Հայաստանի` Ռուսաստանի հետ միության պահանջը եւ ադրբեջանական ռազմական ծախսերի կտրուկ աճը: Այդուհանդերձ, Հայաստանը պետք է անհանգստանա մեկ թշնամու առումով, իսկ Ադրբեջանը պետք է մտածի թե Հայաստանի, թե Իրանի մասին: