Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 9-ի երեկոյան հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի եւ Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:
Փառատոնի մասնակիցները Հանրապետության նախագահի հետ զրուցել են «Ոսկե ծիրան»-ի 10-ամյա ուղու, հաջողությունների, ինչպես նաեւ այս տարվա փառատոնի մրցութային ծրագրերի մասին: Նրանք գոհունակությամբ են արձանագրել, որ կինոփառատոնի հեղինակությունը տարեցտարի աճում է, ընդլայնվում է մասնակիցների աշխարհագրությունը, ավելանում են ցուցադրվող ֆիլմերը:



































