Հուլիսի 9-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի սկզբնամասում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.46-ին, մարվել` 20.07-ին:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում ամբողջությամբ այրվել է անհայտ տաքսի ծառայությանը պատկանող «Օպել Աստրա» մակնիշի Լ3613 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչից վարորդ՝ 1968թ. ծնված Գ.Հակոբովնան ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տեղափոխվել է Էջմիածին քաղաքի ԲԿ, այնուհետեւ` ՀՀ ԱՆ «Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատում են ծանր:



























