Հուլիսի 9-ին գրոհայինները հարձակվել են Սինայի թերակղզու ոստիկանական եւ զինվորական պահակակետերի վրա:
Հարձակումներից մեկի հետեւանքով թերակղզու կենտրոնական մասում սպանվել են երկու մարդ, վեցը վիրավորվել են: Եվս երկու հարձակում է կատարվել Գազայի հատվածի եւ Եգիպտոսի սահմանի մոտ, ոչ ոք չի տուժել, հայտնում է lenta.ru-ն` վկայակոչելով Agence France-Presse-ը:
Հիշեցնենք, որ Սինայի թերակղզում գրոհայիններն աշխուժացել են իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո: Հուլիսի 5-ին Էլ Արիշում գրոհայինների հարձակման հետեւանքով սպանվել էր հինգ ոստիկան, երկու օր անց իսլամիստները զինծառայողի էին սպանել:



























