Հուլիսի 9-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 27 շենքի մոտից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Կ.-ին, որի գոտկատեղից հայտնաբերվել եւ առգրավվել է «ՏՏ» ատրճանակ` պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:



























