Հուլիսի 9-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Զամառլուի ձոր» կոչվող տարածքում ծառեր են կտրում:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը «Եղեգնուտի» անտառտնտեսության «Վահագնի» անտառպետության թիվ 7 պահաբաժնում բենզասղոցով ապօրինի ծառահատում կատարելիս՝ հայտնաբերել եւ բերման է ենթարկել 1953 թ. ծնված Ջանիկ Ա.-ին, որը հայտարարել է, որ նշված տեղանքից ինքը 2 կաղնի է հատել:
Փայտանյութն ի պահ է հանձնվել «Եղեգնուտի» անտառտնտեսությանը:
Նշանակվել մասնագիտակամ ստուգում:
Բենզասղոցն առգրավվել է:
Կատարվում է հետաքննություն:





























