«Յունիբանկի» ավանդների ծավալը 2013թ. մայիսի վերջին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 34%-ով եւ կազմել 111.9 մլրդ դրամ, որից 101.2 մլրդ դրամը` ժամկետային ավանդները: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ցուցանիշների դինամիկ աճի շնորհիվ «Յունիբանկը» ժամկետային ավանդների գծով հանդիսանում է ՀՀ բանկային համակարգի առաջատարը, ինչը վկայում է բանկի հանդեպ բարձր վստահության մասին: Ծավալների աճը պայմանավորված է ավանդների գրավիչ պայմաններով, որոնք հնարավորություն են տալիս ավանդատուներին արդյունավետ տեղաբաշխել միջոցները բանկում եւ պլանավորել իրենց խնայողությունները: Ամռանը «Յունիբանկը» գործողության մեջ դրեց երկու նոր եկամտաբեր ավանդներ` «Ամառային» եւ «Յունիստրիմ, որոնք կարճ ժամանակահատվածում վայելեցին մեծ պահանջարկ բնակչության կողմից:
«Ամառային» ավանդի առանձնահատկությունը բարձր տոկոսադրույքներն են կարճ ժամանակահատվածի` սկսած 3 ամսվա համար: Ավանդը կարելի է ձեւակերպել ՀՀ դրամով կամ այլ արժույթով հետեւյալ տոկոսադրույքներով. 13% տարեկան` դրամի, 8-9% տարեկան` դոլարի եւ 6% տարեկան` եվրոյի համար: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 000 դրամ կամ 300 դոլար/եվրո:
«Յունիստրիմ» ավանդը կարող են ներդնել «Յունիբանկում» «Յունիստրիմ» համակարգով դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները: Ավանդի տոկոսադրույքը կազմում է մինչեւ 13.5 % տարեկան, ժամկետը` 91-180 օր, արժույթը` ՀՀ դրամ: Դրա համար, եթե դրամական փոխանցումը ուղարկվել է այլ արժույթով, ապա անհրաժեշտ է գումարը փոխարկել: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 30 000 դրամ:
«Յունիբանկը» գնահատում է իր հավատարիմ հաճախորդներին եւ ձգտում է պարգեւատրել նրանց լոյալության համար: Հենց այդ նպատակով բանկը հնարավորություն ընձեռեց «Յունիստրիմ» դրամական փոխանցումներ ստացող անձանց ձեւակերպել «Յունիստրիմ» ավանդ բարձր տոկոսադրույքով եւ մասնակցել «Շահիր ոսկե ձուլակտոր» խաղարկությանը:





























