«Դեմոկրատական շարժում» կուսակցության նախագահի թեկնածու եւ Վրաստանի նախագահի նախկին համակիր Նինո Բուրջանաձեն խոստանում է ընտրվելու դեպքում բանտարկել Միխայիլ Սահակաշվիլիին:
«Եթե ես հաղթեմ նախագահական ընտրություններում, առաջինը կբանտարկեմ Միխայիլ Սահակաշվիլիին», - հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակը «25-րդ ալիքի» եթերում:
«Իմ իշխանության գալուց հետո քննություն կանցկացվի, որը բոլորին կապացուցի, որ «Ազգային շարժումը» հանցավոր կազմակերպություն է: Յոթ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունը ոչինչ չի նշանակում, գործերը պետք է բնականոն քննվեն: Մայիսի 26-ի կապակցությամբ պետք է ձերբակալվի ոչ միայն Վանո Մերաբիշվիլին, այլեւ շատ շատերը: Առաջինը բանտ պետք է նստի Սահակաշվիլին», - նշել է Բուրջանաձեն:
Այժմ, երբ երկրի Գերագույն դատարանի նախագահն է Կոնստանտին Կուբլաշվիլին, անիմաստ է արդարության մասին խոսելը, նշել է նա, մեջբերում է «Գռուզիա Online»-ը:





























