2013թ. հուլիսի 9-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Հայաստանի արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, բնակելի գոտու օդային տարածքում նկատել են սպիտակ աղավնիներ:  

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի տեղեկացմամբ, որոնողական միջոցառումների արդյուքում ՔԿ հիմնարկի բնակելի գոտու տարածքում հայտնաբերվել են երկու սպիտակ աղավնի, որոնցից մեկի ոտքին կպչուն ժապավենով ամրացված է եղել փաթեթ: Փաթեթի ստուգմամբ հայտնաբերվել է 750 մլգ ընդհանուր քաշով սպիտակադեղնավուն փոշի: Կատարվում է հետաքննություն:Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: