Հաաստանի Հանրապետության կառավարությունը հուլիսի 10-ի նիստում հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծին:

Դրանով սահմանվում է, որ անվտանգության մարմիններում հետախուզական եւ հակահետախուզական ստորաբաժանումների օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող եւ բարձր որակավորում ունեցող ավագ սպայական կազմի առանձին ծառայողներ բացառիկ դեպքերում սահմանային տարիքի հասնելուց հետո կարող են շարունակել պաշտոնավարել առավելագույնը եւս 10 տարի, ինչի արդյունքում իրենց հարուստ փորձը կփոխանցեն երիտասարդ կադրերին:

Գործող կարգով՝ սահմանային տարիքին հասնելուց հետո նրանք առավելագույնը կարող են պաշտոնավարել 5 տարի: