Հուլիսի 10-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Շկոդա» մակնիշի ավտոմեքենայի անձը չպարզված վարորդը Երեւանի Բաբաջանյան փողոցում վրաերթի է ենթարկել երկու կանանց, այնուհետեւ «Շկոդա»-ն բախվել ճամփեզրին կայանված «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը թողնելով դեպքի վայրը` հեռացել է:

Վրաերթի հետեւանքով արմնական վնասվածքներ ստացած կանայք տեղափոխվել են հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: