Փորձագետները պետք է Սիրիայի տարածքում արժեքավոր համարել ցանկացած մշակութային ժառանգություն՝ քրիստոնեական, թե մահմեդական: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «ICOMOS – Հայաստան» կազմակերպության տնօրեն Հահիկ Գյուրջյանը:
Նրա խոսքով՝ միջազգային կազմակերպությունները, ինչպիսին է ICOMOS-ը, քննարկում են այդ հարցը: Նման քննարկումների կարեւորություն այն է, որ դրանք քաղաքական չեն: «Որովհետեւ քաղաքական շրջանակները, ելնելով իրենց շահերից, փորձում են յուրացնել կամ ոչնչացնել ցանկացած հուշարձան»,-ասել է Գյուրջյանը:
ICOMOS կազմակերպությունը, ըստ նրա, բարձրացրել է Հալեպի կենտրոնում գտնվող հրապարակի վիճակի հարցը, որը տուժել է մարտերի հետեւանքով: «Սովորաբար, ռազմական գործողությունների ժամանակ ICOMOS-ի ստորաբաժանումները միավորվում են եւ բողոքի իրենց ձայնը բարձրացնում: Այդ բոլոր բողոքներին միացել է նաեւ Հայաստանը»,-ասել է Գյուրջյանը:





























