Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 13.48-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 8 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14.00-ին օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք: