«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 11-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 409.76 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.30 %-ով կամ 1.24 կետով: 

Բորսայում այսօր վաճառվել է 2.9 մլն. դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր էժանացել է 1 դրամով: Առքի առավել տարածված փոխարժեքը 409 դրամ է, վաճառքինը` 411 դրամ:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր թուլացել է բոլոր հիմնական արժույթների նկատմամբ ԱՄՆ ֆեդերալ ռեզերվային համակարգի ղեկավար Բեն Բերնանկեյի ելույթից հետո, որը ներդրողների մոտ կասկածներ է առաջացրել ակտիվների գնման գործընթացի ավարտի ժամկետների շուրջ: Բ. Բեռնանկեն հայտարարել է, որ տեսանելի ապագայում կշարունակեն պահպանել հարմարվող (ադապտացվող) դրամավարկային քաղաքականությունը, քանի որ առկա է ցածր գնաճ եւ գործազրկության բարձր մակարդակ: Եվրոն այսօր սակարկվել է 1.3 դոլարից բարձր:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.5867 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: