Ոստիկանները կանխել են գողությունը Երվանդ Քոչարի փողոցում:

Ոստիկանության լրատվության վարչությունից  NEWS.am-ին հայտնում են, թե հուլիսի 4-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ե. Քոչարի փողոցի 9 շենքի մի բնակարանում գողություն է կատարվում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Պերճ Մ.-ն եւ 1984 թ. ծնված Արամ Մ.-ն ժամը 02.30-ի սահմաններում հարմարեցված գործիքով փորձել են բացել պատուհանը եւ մուտք գործել բնակարան, սակայն հանցագործությունը չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ բերման են ենթարկվել ոստիկանների կողմից:

Դեպքի վայրից հայտնաբերվել են ռետինե ձեռնոցներ եւ հարմարեցված գործիք մետաղյա առարկա:

Կատարվում է նախաքննություն: