Մեծամորի ճանապարհին «ՈւԱԶ-220694-033» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հեծանվորդի:

Հուլիսի 11-ին, ժամը 11.25-ի սահմաններում, «ՈւԱԶ-220694-033» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեծամոր ճանապարհից ՀԱԷԿ տանող ճանապարհի 3-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 9-րդ դասարանի աշակերտ հեծանվորդի:

Ոստիկանության լրատվության վարչությունից  NEWS.am-ին հայտնում են, թե հեծանվորդը եւ ավտոմեքենայի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: