Երեւանում օձը խայթել է 35-ամյա մի կնոջ:

ԱԻՆ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե հուլիսի 12-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում օձը խայթել է Երեւանի Գ. Մահարու փողոցի թիվ 30 տան բնակչուհի՝ 1978 թ. ծնված Ն. Ուսուբովայի ոտքը, ում տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Քաղաքացիները օձին որսալու համար պահանջել են օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Տարածքի հետախուզման արդյունքում օձ չի հայտնաբերվել: