Սեզոնային ռինիտների ալերգիկ ախտանիշներն են քթահոսությունը, արցունքահոսությունը, փռշտոցը, ականջի եւ քթի շրջանում քորը: Այս մասին այսօր` հուլիսի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց ալերգոլոգ-իմունոլոգ Արմինե Հակոբյանը՝ ՝ խոսելով սեզոնային ալերգիաներից, դրանց ախտորոշումից եւ բուժումից:
Նրա խոսքով, շատերի մոտ կարծիք կա , թե ալերգիան անբուժելի է: Նա խորհուրդ տվեց ալերգիայի դեպքում դիմել բժշկի, քանի որ առկա դեղամիջոցները բավականին թեթեւացնում են այդ ախտանիշները: Բժիշկը, սակայն, խորհուրդ չտվեց առանց բժշկի նշանակման դեղատներից դեղեր գնել եւ զբաղվել ինքնաբուժությամբ: Ինչպես նաեւ նշեց, որ ցավոք սրտի, ոչ մի կանխարգելիչ դեղամիջոց չկա: Արմինե Հակոբյանը միաժամնակ տեղեկացրեց, որ աշխարհի բնակչության ութ տոկոսն ունի դեղորայքային ալերգիա, որից խուսափելու համար պետք չէ գնել այն միջոցները, որոնց մասին լսել են հարեւանից, ընկերուհուց, այլ պետք է դիմել բժշկի, որ նա նշանակի:
Արմինե Հակոբյանը ալերգիկ սննդատեսակներից առանձնացրեց ձուկը, ձուն, կաթը եւ ընկուզեղենը , քանի որ շատ սպիտակուցներ են պարունակում:





























