Առաջիկայում սպասվում է Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի այցն Ադրբեջան:
Trend-ին նախագահի գլխավոր խորհրդական Գյուլյա Ահմեդ Սեւերը հայտնել է, որ այցը նախատեսված է օգոստոսի 15-16-ին:
Գյուլը կմասնակցի Բաքվում կայանալիք թուրքալեզու պետությունների համագործակցության խարհրդի գագաթնաժողովին: Սեւերի խոսքով՝ այցի ընթացքում Գյուլը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ:





























