Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում ծառը կոտրվել եւ ընկել է ավտոմեքենաների վրա, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի: ԱԻՆ լրատվության վարչությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 12-ին, ժամը 18.02-ին:
Դեպքի վայր են մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը:
Պարզվել է, որ Աբովյան փողոցի թիվ 26 շենքի դիմաց ծառը կոտրվել եւ ընկել է ճանապարհով երթեւեկող «Միցումիշի Պաջերո» մակնիշի 31 ՕՏ 207 եւ «Շեւրոլե Նիվա» մակնիշի 011 ԼԼ 01 պետհամարանիշներով ավտոմեքենաների վրա: Տուժածներ չկան:
Փրկարարների եւ «Կանաչապատում» ՓԲԸ-ի աշխատակիցների համատեղ ուժերով ծառը մասնատվել եւ տեղափոխվել է:





























