Դատավոր Արմեն Դանիելյանը կդառնա Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:

Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդից հայտնում են, որ հուլիսի 12-ին կայացած նիստում քննարկելով Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը, Խորհուրդը որոշել է նախագահին առաջարկել Արմեն Արամի Դանիելյանի թեկնածությունը` Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում նշանակելու համար: