«Նախախորհրդարան» շարժման կորիզը «Սարդարապատ» շարժման անդամներն են,  իսկ ի՞նչ է արել այդ նախաձեռնող խումբը վերջին հինգ տարվա ընթացքում, որպեսզի «Նախախորհրդարանը» նշանակալի ինչ-որ բան ձեռնարկի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` նշելով, որ ներղություն է խնդրում այն անձանցից, ովքեր «Նախախորհրդարանի» կազմում են եւ որոնց մեծ մասին ինքը հարգում է:

«Ես լուրջ չեմ վերաբերվում «Նախախորհրդարանին»` որպպես քաղաքական միավորի, քանի որ այդ նախաձեռնող խումբն այդպես էլ մնաց որպես հասարակական` իր բոլոր դրսեւորումներում: Իսկ դա բավարար չէ քաղաքական հավակնություններ դրսեւորելու համար»,-նշեց քաղտեխնոլոգը:

Նրա խոսքով` բոլոր քաղաքական ուժերը, լինեն ընդդիմադիր, թե իշխանական, լուրջ չեն վերաբերվում  ինչպես «Սարդարապատին», այնպես էլ «Նախախորհրդարանին»: