Հայ ազգային կոնգրեսը խորհրդարանական ընտրություններից հետո պասիվ էր եւ նախագահի պաշտնանկության պահանջի մասին հայտարարությունը ընդդիմության մեջ առաջնորդի տեղը վերադարձնելու փորձ է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ մեկնաբանելով ՀԱԿ-ի փոխնախագահ, պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը՝ Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնությամբ հանդես գալու իրենց մտադրության մասին:
«ՀԱԿ-ի նման նախաձեռնությունը պարզ է, քանի որ սկսվում է երկրորդ քաղաքական փուլը, եւ ընդդիմադիր ուժերը փորձելու են հիշեցնել իրենց մասին՝ հաշվարկելով առաջիկա 5 տարին: Ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չի մնում, ուստի ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրը կփորձի հայտնվել այդ տեղում»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ քաղաքական ուժերը կօգտագործեն արտաքին գործոնը՝ իրենց դիրքերն ամրապնդելու համար:
Մեկնաբանելով քաղաքագետների կրծիքը, թե երկրում քաղաքական ճգնաժամը ձեռնտու է Հայաստանի նախագահին, որպեսզի չստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, քաղաքագետը նշեց, որ եթե Հայաստանի իշխանություններն իսկապես չեն ցանկանում ստորագրել այդ համաձայնագիրը, ապա քաղաքական ճգնաժամն այստեղ իրենց օգտին է:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























