Երեւանում տրանսպորտային ընկերություններին ձեռնտու չէ ավտոբուսներ շահագործել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է տրանսպորտային կազմակերպություններից մեկի տնօրենը՝ խնդրելով չնշել իր անունը: Նրա խոսքով՝ այն ընկերությունները, րոնք մի քանի տարի առաջ ավտբուսներ են վարձակալել Երեւանի քաղաքապետարանի «Ավտոբուս» ընկերությունից, հիմա սպասում են, թե երբ է ավարտվելու վարձակալության 6 տարվա ժամկետը, որպեսզի հետ վերադարձնեն դրանք:

«Ինչ վերաբերում է նոր, ոչ մեծ Hyundai County ավտոբուսներին, ապա ես այդպիսիք չունեմ: Որքան գիտեմ, այն ընկերությունները, որոնք այդ ավտոբուսներից օգտագործում են, վնաս են կրում: Ես գիտեմ թարմ օրինակ, երբ կառավարող ընկերությունը այլեւս չի կարողանում աշխատել երթուղում այն բանից հետո, երբ քաղաքապետարանը այդ երթուղին սպասարկող միկրոավտոբուսները փոխարինեց ավտոբուսներով: Երթուղին բաց է, բայց ոչ ոք այն չի զբաղեցնում: Դատարկ են նաեւ այլ ավտոբուսային երթուղիներ»,-հայտարարել է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ ավտոբուսային փոխադրումները ներկայումս վնասով են աշխատում: Մեկ ավտոբուսից ստացվող օրական եկամուտը կազմում է 34 հազար դրամ, որից 21-22 հազարը ծախսվում է դիզվառելիքի վրա: Հաշվի առնելով «Ավտոբուս» ընկերության վճարները, ավտոբուսների օգտագործումը (ներառյալ 2013-ի մարտից շհագործվող չինական Higer ավտոբուսները), վարորդների ժմավճարը, ինչպես նաեւ սպասարկման ծախսերը (յուղ, անվադողեր եւ այլն), ծխսերը գերազանցում են եկամուտը:

Պատճառներից մեկը գազի համեմատությամբ դիզվառելիքի բարձր գինն է (հարաբերակցությունը կազմում է 2,5-ը 1-ին): Դիզվառելիքի մեկ լիտրի գինը Երեւանում 470 դրամ է, իսկ սեղմված գազի մեկ խմ-ն՝ 200-220 դրամ: