Լոռիի մարզի Սպիտակ քաղաքի Վանաձորի խճուղի թիվ 13 տան բակում, այսօր՝ հուլիսի 14-ին, օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:
Հուլիսի 13-ին, ժամը 08.27-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան 4 հասցեում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարար ջոկատը:
Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է անվտանգ տարածք:
Նույն օրը, ժամը 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում՝ ջրամբարի պահակակետում, նկատվել է օձ, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հայտնաբերվել է մոտ 1մ երկարությամբ օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք:





























