Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 8 տանը կատուն, հուլիսի 13-ի երեկոյան, ընկել է 5 տոննա տարողության ջրի բաքը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կտրել են բաքը եւ կատվին անվնաս դուրս են բերել:
Նույն օրը, ժամը 19.38-ի ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում շունն ընկել է լիճը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.55-ին հրշեջ-փրկարարները շանը դուրս են բերել լճից:





























