Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի շենքերից մեկում, այսօր՝ հուլիսի 14-ին, հրդեհ է բռնկվել էլէկտրական հաշվիչների վահանակում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ առաջին հարկում՝ էլ. վահանակում, տեղի է ունեցել էլ. լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի, իսկ երրորդ հարկում վնասվել է գազատար խողովակը, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ բռնկումով: 

Հրդեհը մարվել է ժամը 07.57-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: