Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչեւին եւ նրա հետ քննարկել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման ընթացքից եւ անդրադարձել դրանց խորացման հեռանկարներին:

Այս համատեքստում Ալեքսեյ Լիխաչեւը վարչապետ Սարգսյանին է ներկայացրել համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները, որի աշխատանքները համակարգում են երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունները: