Շորժա գյուղի մի բնակիչ ներկայացել է ոստիկանություն եւ կամավոր հանձնել երկփողանի ողորկափող որսորդական հրացան եւ «ԱԿՄ» ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 48 փամփուշտ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դա տեղի է ունեցել ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: