Աբովյան-Արզնի ճանապարհի 4-րդ կմ-ին, հուլիսի 14-ին, ժամը 16.15-ին, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենան  բախվել է «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենային:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2108»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: