Երեւանի Տիգրան Մեծի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկվել 34-ամյա Արմեն Գ.-ին, որը երթուղային տաքսու մեջ գումար էր գողացել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիվ 47 երթուղային միկրոավտոբուսի սրահում, հուլիսի 13-ին գողացել են ուղեւորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 42.000 դրամ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի եւ Էրեբունիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում բերման է ենթարկվել Արմեն Գ-ն, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 42.000 դրամ:
Արմեն Գ.-ն հայտարարել է, որ ինքը նշված գումարը գողացել է թիվ 47 երթուղայինում՝ մի աղջկանից:
Կատարվում է հետաքննություն:





























