Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցի ավտոտնակներից մեկում «Մերսեդես Բենց E240» մակնիշի ավտոմեքենայի ամբողջությամբ այրվելու հետեւանքով նյութական վնասը կազմել է 2 մլն դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրդեհային տեսչությունից հուլիսի 13-ին ստացվել է հաղորդում, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել ավտոմեքենայի հաղորդալարերի կարճ միացումը:

Հետաքննությունը վարում է Շիրակի մարզի հրդեհային տեսչությունը: