«Գլխի տրավմա, դեմքի տարբեր հատվածներում արյունահոսող վերքեր» ախտորոշմամբ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել գունավոր մետաղների ընդունման կետի աշխատակից, 61-ամյա Լյովա Զ.-ն, որն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տուժողի որդին ոստիկաններին հայտնել է, որ հայրը վնասվածքներն ստացել է հուլիսի 13-ին, գունավոր մետաղների ընդունման կետում, սառնարանի շարժիչ քանդելու ժամանակ առաջացած պայթյունի հետեւանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: