Հայաստանում հուլիսի 13-15-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 18 դեպքից բացահայտվել է 16-ը, խարդախության՝ 3, խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 6 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



























