Վայոց Ձորի մարզում, այսօր՝ հուլիսի 15-ին, ժամը 16:30-ի սահմաններում, Շատին գյուղից վերեւ գտնվող Եղեգիս գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Իսկ Շատինի գյուղապետ Մամիկոն Սմբատյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեխային արդեն հանել են գետից, նա խեղդված վիճակում էր: Նրա ինքնությունը, տարիքը այժմ ճշտվում են, մանրամասները կներկայացնենք առաջիկայում: