Երեւանում մեկնարկել է «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը` 7 մարզաձեւերից. շաշկի, շախմատ, վոլեյբոլ, հանդբոլ, հեծանվավազք, բասկետբոլ, ֆուտբոլ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մինչ համաքաղաքային փուլը, մայրաքաղաքի 12 վարչական շրջանների թիմերը տեղերում պարզել են լավագույններին, որոնք էլ արդեն ուժերը չափում են համաքաղաքային փուլում: Միջոցառման գլխավոր նպատակը դեռահասների ու պատանիների շրջանում առողջ ապրելակերպի սերմանումն է: Մարզական ունակություններով առանձնահատուկ աչքի ընկած մասնակիցները կընդգրկվեն մայրաքաղաքի մարզադպրոցներում:
Փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգեւատրվի Երեւանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով: Գավաթներով կպարգեւատրվեն նաեւ առանձին մարզաձեւերում հաղթած թիմերը: Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը նաեւ մեդալներով ու պատվոգրերով կպարգեւատրվեն:




























