«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 15-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.51 դրամ: Ուրբաթ օրվա (հուլիսի 12) համեմատ դոլարը թանկացել է 0.58 կետով կամ 0.24%-ով: 

Բորսայում այսօր վաճառվել է 3.52 մլն. դոլար: Նշենք, որ անցյալ շաբաթ ԿԲ-ն շուկայում գնել է 1.5 մլն դոլար` դրամի հետագա ամրապնդումը կանխելու համար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր թանկացել է միջինը կես դրամով: Առքի փոխարժեքը բարձրացել է մինչեւ 409.5 դրամ, վաճառքինը` 412 դրամ:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր թուլացել է դոլարի նկատմամբ, քանի որ դոլարի աճը իենի նկատմամբ արժեւորում է դոլարը նաեւ այլ արժույթների նկատմամբ: Եվրոն այսօր սակարկվել է 1.3 դոլարին մոտ:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.6220 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ: