Սիրիական ընդդիմության գրոհայինները ականանետերից գնդակոծել են Դամասկոսի արվարձան Քաբունում գտնվող սպասարկման կենտրոնը:

Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը, վկայակոչելով ոստիկանության պաշտոնական աղբյուրը, արկը հարվածել է սպասարկման կետի շենքին, արդյունքում վնասվածքներ են ստացել 24 մարդ: Նրանցից երկուսը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Արկը նաեւ նյութական վնաս է հասցրել կենտրոնին:

Մեկ այլ արկ էլ ընկել է Բարզայի շրջանում՝ Աբբուդ հրապարակում: Զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել: Միաժամանակ երկու թաղամասերում կառավարական ուժերը շարունակում են գրոհայինների հետապնդման գործողությունը: