Երեւանի երթուղային տաքսիների սակագինը կթանկանա մինչեւ 50%-ով: Այդ մասին քաղաքապետարանի որոշումն ընդունվել է այսօր` հուլիսի 15-ին, սակայն ինչ-ինչ պատճառներով պաշտոնական հաղորդագրության առաքումը հետաձգվել է:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` տրանսպորտի թանկացումը պայմանավորվել է ոչ միայն սեղմված գազի խմ-ի 20-30 դրամ թանկացմամբ, այլեւ պահեստամասերի, յուղի թանկացմամբ, վարորդների սոցիալական պայմանները բարելավելու ցանկությամբ: Հնարավոր է` ոչ բոլոր երթուղիները թանկանան 50%-ով, որոշներում (առավել կարճ երթուղիներում) թանկացումը կլինի ավելի քիչ: Սպասվում է, որ առաջիկայում ավելի հստակ տեղեկատվություն կփոխանցվի: