«Յունիբանկի» զեղչերի եւ արտոնությունների «Մագնիս» ծրագրի գործընկեր` VEGA խանութների ցանցը մեծացրել է բանկի քարտապաններին տրամադրվող զեղչը մինչեւ 10%: Այդ մասին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Զեղչը տրամադրվում է հաճախորդին` «Յունիբանկի» Visa կամ ArCa  քարտի առկայության դեպքում` կանխիկ կամ անկանխիկ վճարում կատարելիս: Հաշվի առնելով հաճախորդների նախապատվությունները, զեղչը կտրամադրվի նաեւ ապրանքները ապառիկ գնելու դեպքում: Հիշեցնենք, որ սպառողական վարկը ապրանքներ գնելիս «Յունիբանկում» հաստատվում է 1 րոպեում:

Այսօր «Մագնիս» ծրագիրն իր մեջ ներառում է 201 ապրանքանիշ, որոնք Հայաստանում ներկայացված են 310 առեւտրի եւ սպասարկման սրահներով: Ծրագրին տվյալ կազմակերպության մասնակցության մասին կհայտնի մուտքի մոտ փակցված հատուկ «Magnis» նշանը: Զեղչային առաջարկներին կարելի է ծանոթանալ www.magnis.am կայքում:

Յունիբանկը, VEGA խանութների ցանցի հետ համագործակցությամբ, իրականացնում է նաեւ համաբրենդային ծրագիր, որի շրջանակներում առաջարկում է արտոնյալ պայմաններով վարկային քարտեր` 0% տարեկան տոկոսադրույքով: Քարտը նախատեսված է VEGA խանութներում գնումների դիմաց անկանխիկ վճարումներ կատարելու համար: