Կենտրոնական ընտրական հանձնաժողովն, այսօր՝ հուլիսի 15-ին, գումարած արտահերթ նիստում որոշել է թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական կարգով լրացուցիչ ընտրությունը անցկացնել սեպտեմբերի 29-ին: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը:

Նա նշեց, որ քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 1-ին, իսկ թեկնածուների առաջադրումը օգոստոսի 5-15 է:

Հիշեցնենք, որ NEWS.am-ը հայտնել էր, որ Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար Մաքսիմ Հակոբյանի որդին` Վահե Հակոբյանը: Մեր տեղեկությունները ավելի ուշ հաստատվել էին. ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանը առաջարկել էր նրա թեկնածությունը եւ այն ընդունվել էր միաձայն:

Նշենք, որ Վահե Հակոբյանը տարիներ շարունակ պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: