Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Շիրակի մարզի Բայանդուր համայնքում 2013թ. օգոստոսի 11-ին, Գեղարքունիքի մարզի Ազատ եւ Սյունիքի մարզի Հալիձոր համայնքներում օգոստոսի 25-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի միջեւ:
ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանձնաժողովի որոշմամբ` Երեւանի թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Արման Եղիազարյանը:
Արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է նաեւ «ԿԸՀ-ում եւ ՀՀ վարչական դատարանում «Բարեւ Երեւան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ» Լուսինե Պետրոսյանի դիմումը եւ մերժվել:




























