Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի ՃՈ նախկին պահակակետի հատվածում, տեղի է ունեցել վթար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հուլիսի 15-ին, ժամը 20.45-ին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երեւան - Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին «Օպել» մակնիշի 35RS801 պետհամարանիշով (վարորդ Սուրեն Աբրահամյան, ծնվ.1988թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել երկաթյա արգելապատնեշին եւ կողաշրջվել, ինչից վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Երեւան քաղաքի Սրբ. Գր.Լուսավորիչ ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը:





























