«ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 15-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Երասխ-Երեւան ճանապարհի 28-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես C-190» մակնիշի ավտոմեքենայի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «ՎԱԶ-2103»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: