2013 թվականի առաջին կիսամյակում, ամփոփ տվյալներով, մայրաքաղաքի համաբուժարաններ է դիմել 1008853 քաղաքացի:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե լաբորատոր-գործիքային հետազոտություններ են անցել 543457 անձինք: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համաբուժարաններ դիմած քաղաքացիների թիվը ավելացել է շուրջ 100 հազարով:

Քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում ստացիոնար բուժման ուղեգրված 13558 հիվանդներից պետպատվերի շրջանակում սպասարկվել է 7882-ը: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի նույն ժամանակահատվածում ստացիոնար բուժում ստացող 12864 անձանցից պետպատվերով վիրահատվել է 7804-ը:  Միեւնույն  ժամանակ  նվազել է վճարովի հիմունքներով ընդունված հիվանդների թիվը: Եթե 2012 թվականին վճարովի ծառայություններից օգտվել է 4667 քաղաքացի, ապա այս տարվա առաջին կիսամյակում  նրանց թիվը կազմել է 4389:

Հունվար-հունիս ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ կատարվել է 3074 վիրահատություն: