«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 16-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410 դրամ: Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0.51 կետով կամ 0.12%-ով:
Բորսայում այսօր վաճառվել է 2.45 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքուվաճառքն իրականացվում է 408-412 դրամ միջակայքում:
Forex միջազգային շուկայում եվրո/դոլար փոխարժեքը գործնականում չի փոխվել` եվրոն հիմնականում սակարկվել է 1.308 դոլարին մոտ:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32.5417 ռուբլի: Դոլարը թուլացել է ռուբլու նկատմամբ:





























